Ավանեսյանը և այլ պաշտոնատար անձինք, աշխատակիցներ պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ

Ավանեսյանը և այլ պաշտոնատար անձինք, աշխատակիցներ պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, գերատեսչության պաշտոնատար անձինք ու աշխատակիցները պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ: Հայտնել է նախարարությունը։

Երևանի և մարզերի պոլիկլինիկաներում/ամբուլատորիաներում առկա է քառավալենտ պատվաստանյութը:

Սեզոնային գրիպի դեմ պատվաստվել ցանկացողները, անկախ կցագրման վայրից, կարող են դիմել ցանկացած պոլիկլինիկա:

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է` գրիպի կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է։