Առանց ընդդիմության, ուժեղացված ծառայությամբ․ մեկնարկել է ԱԺ աշնանային նստաշրջանը

Առանց ընդդիմության, ուժեղացված ծառայությամբ․ մեկնարկել է ԱԺ աշնանային նստաշրջանը

Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի առաջին նիստը․ ընդդիմադիր պատգամավորներից և ոչ մեկը ներկա չէ նիստին։ 

Ինչպես նրանք ավելի վաղ հայտնել էին՝ խորհրդարան վերադառնալու են միայն իրենց օրակարգով, որն, ինչպես երևում է, դեռ չկա։ 

Նիստը սկսվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով, որը ներկայացրեց օրակարգը։ Առաջին բաժնում 11 հարց է ներառված։ 

Նշենք նաև, որ այս պահին ԱԺ մուտքերի մոտ ոստիկանական ուժերը ուժեղացված ծառայություն են իրականացնում։