Ո՞ւմ է հակացուցված կարտոֆիլ ուտելը

Գրեթե ամեն օր մարդիկ ուտում են տապակած, խաշած, շոգեխաշած կարտոֆիլ: Եվ նրանք չեն էլ մտածում այն մասին, թե որքան օգտակար կարող է լինել այս բանջարեղենը:
Բայց նրա բոլոր օգտակար հատկությունները պահպանվում են միայն հում տեսքով, ուստի հում կարտոֆիլի օգտակարության մասին բանավեճը ոչ մի րոպե չի հանդարտվում սննդաբանների և գիտնականների շրջանում:
Կարտոֆիլի օգտակար հատկությունները
Քաշի ավելացում - Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ:
Մարսողություն - Քանի որ կարտոֆիլը պարունակում է ածխաջրեր, դրանք հեշտ են մարսվում: Նրանք, ովքեր չեն կարողանում մարսել ծանր սննդամթերքը, սակայն էներգիայի կարիք ունեն, կարող են օգտագործել կարտոֆիլ:
Մաշկի խնամք - Վիտամին C-ն, B կոմպլեքսը, հանքանյութերը` կալիումը, մագնեզիումը, ֆոսֆորը և ցինկը, լավ են մաշկի համար: Եթե ցանկանում եք ազատվել սև կետիկներից և բշտիկներից, ապա կարող եք օգտագործել հետևյալ դիմակը` խաշած կարտոֆիլը տրորեք և ավելացրեք մեղր, այս դիմակը դրեք դեմքի մաշկին և 20 րոպե անց լվացեք դեմքը տաք ջրով: Արդյունքը Ձեզ կգոհացնի: Եթե մաշկի վրա ունեք այրվածքներ, ապա կարող եք խաշած կարտոֆիլը տրորել և ավելացնել այրված մակերեսին: Արմունկների և ձեռքերի մաշկը փափկեցնելու և փոշուց մաքրելու համար կարող եք օգտագործել խաշած տրորած կարտոֆիլ:
Լնդախտ - Լնդախտն առաջանում է վիտամին C-ի պակասից: Լնդախտի նախանշաններն են՝ բերանի ճաքճքված անկյունները, փափուկ և արնահոսող լնդերը, հարբուխով հաճախակի հիվանդանալը: Կարտոֆիլը հարուստ է վիտամին C-ով և կարող է օգնել բուժելու լնդախտը:
Բորբոքվածություն - Կարտոֆիլը բուժում է ներքին և արտաքին բորբոքային պրոցեսները: Պարունակելով վիտամին C (այն շատ արդյունավետ է վերքերը և պատռվածքները վերացնելու համար), կալիում, վիտամին B6, լինելով դյուրամարս և թեթև՝ կարտոֆիլը մեղմացնում է աղիների և մարսողական համակարգի բորբոքումները: Արտաքին բորբոքված շրջաններին կարելի է դնել հում տրորված կարտոֆիլի խյուս:
Սրտի հիվանդություններ - Բացի վիտամիններից (B կոմպլեքս, C), հանքանյութերից, ածխաջրերից,կարտոֆիլը պարունակում է նաև կարոտենոիդներ, որոնք օգտակար են սրտի և մի շարք ներքին օրգանների համար: Սակայն կարտոֆիլը բարձրացնում է գլյուկոզայի մակարդակը, և նրա չարաշահումը հանգեցնում է ճարպակալման: Ճարպակալումն էլ իր հերթին՝ ճնշում է կատարում սրտի վրա: Նրանք, ովքեր գեր են և տառապում են շաքարախտով, պետք է խուսափեն կարտոֆիլից:
Երիկամային քարեր - Երիկամային քարերի առաջացման պատճառն արյան մեջ առկա միզաթթվի բարձր մակարդակն է: Նման դեպքում պետք է խուսափել սպիտակուցներով հարուստ սննդամթերքից, ինչպիսիք են` միսը, հնդկահավը, ձուկը, ձուն, կաթը, ծովախեցգետինը, սպանախը, եզան լեզուն: Երկաթը և կալցիումն օգնում են ազատվելու երիկամային քարերից: Կարտոֆիլը հարուստ է նաև մագնեզիումով, որը թույլ չի տալիս, որ հյուսվածքներում կամ երիկամներում կուտակվի կալցիում: Հիշեցնենք, որ կալցիումի կուտակումներից էլ առաջանում են երիկամային քարերը:
Աղիների թուլություն - Կարտոֆիլը հարուստ է էներգիայով և հեշտ է մարսվում: Նրանք, ովքեր տառապում են աղիների թուլությունից, կարող են սննդակարգում ներառել կարտոֆիլ: Չպետք է չարաշահել կարտոֆիլը, քանի որ օսլայի մեծ չափաբաժինը կարող է աղիների թուլության պատճառ հանդիսանալ:
Կարտոֆիլը հակացուցված է շաքարային դիաբետով և ճարպակալումով մարդկանց համար: Հակացուցուցված է նաեւ գաստրիտի ցածր թթվայնության դեպքում։