ՀՀ եռագույնը՝ Անկարայի փողոցներում (տեսանյութ)
Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջի սթորի բաժնում, որը պահպանվում է 24 ժամ, ցույց է տվել, թե ինչպես է մեքենայով շրջում Թուրքիայի մայրաքաղաքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին։