Նավավարների սթափությունը կստուգվի, ջրային պարեկներն էլ ձկնգողության դեմ կպայքարեն

Կառավարությունը քննարկում է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը նշեց, որ նախագիծը բերվել է՝ ջրային պարեկային ծառայություն ստեղծելու համար անհրաժեշտ նախադրյալներ ապահովելու նպատակով։

«Այս ծառայության ներդրումն ավելի ապահով լիճ ունենալու գործում մեծ դեր կունենա։ Ջրային պարեկները լինելու են ունիվերսալ ծառայություն իրականացնողներ։ Ջրային պարեկությունը լինելու է դասական պարեկի լրացուցիչ ֆունկցիան։ Այսինքն՝ մասնագիտացված պարեկների թիմում ընդգրկված պարեկները ցամաքային հատվածում իրականացնելու են Գեղարքունիքի պարեկային ծառայությանը վերապահված այլ գործառույթներ։ Պարեկային ծառայության ջրային ստորաբաժանմանը վերապահվելու են մի շարք գործառույթներ։ Մասնավորապես, նախատեսվել են կարգավորումներ ջրային փոխադրամիջոցների շահագործման պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու, նավավարների սթափության հարցով»,- ներկայացրեց Վահե Ղազարյանը։

Նրա խոսքով՝ ջրային պարեկների ներգրավումը նաև ձկնգողության դեմ պայքարի միջոց կդառնա։

«Ջրային պարեկները վաշտ կունենան՝ նախնական 95 հաստիքային միավորով»,- ներկայացրեց Վահե Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։