Վաղը Աժ արտահերթ նիստ տեղի կունենա. Փաշինյանը փորձում է իր թիմին մերժած համայնքներում իշխանություն հաստատել

Ապրիլի մեկին ժամը 12։00-ին ԱԺ արտահերթ նիստ տեղի կունենա։ ԱԺ խորհրդին արտահերթ նիստ գումարելու միջնորդություն ներկայացրել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։ Արտահերթ նիստի օրակարգում լինելու է ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Նախատեսվում է, որ եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում կամ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտանակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը։
Oրենքի նախագծի հիմնական զեկուցողը Վահագն Հովակիմյանն է։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում թվով 45 համայնքներում անցկացվեցել են համամասնական ընտրակարգով ավագանիների ընտրություններ, կայացած ընտրություններից հետո, համաձայն «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի՝ պետք է կայանար համայնքի ղեկավարի ընտրություն, մի շարք համայնքներում այդ գործընթացը ձգձգվելով լուծվեց, իսկ ահա Վանաձորում և Թալինում հարցը այդպես էլ լուծում չի ստանում։
Հիշեցնենք, որ ընտրություններում ՔՊ-ին հաղթած, քաղաքապետ ընտրված Մամիկոն Ասլանյանը շարունակում է կալանավորված մնալ, արդեն մեկ շաբաթ է Վանաձորի ավագանին բարձրաձայնում էր, որ առաջիկայում գործող իշխանությունը Վանաձորում համայնքապետի ԺՊ է ցանականում նշանակել, բայց օրենքը թույլ չի տալիս ընտրված ավագանու 33 անդամի պարագայում ժամանակավոր պաշոտնակատար նշանանակել, առհասարակ, ժամանակավոր պաշտոնակատար վարչապետն իրավունք ունի նշանակել այն դեպքում, երբ ավագանի գոյություն չունի։
Փաստորեն, բերվող օրենքի նախագծով իշխանությունը ցանկանում է լուծել համայնքներում իշխանությունը պահելու խնդիրը։
Ստացվում է` այս պահին էլ, երբ Արցախում լարված իրավիճակ է, հնարվոր է նաև հարձակում , ինչի մասին Փաշինյանն ինքն էր խոսել, թիմակիցներին հանձնարարել է` լուծել իրենց համար կենաց-մահու խնդիրը ՝ ՀՀ բոլոր համայնքներում զավթել իշխանությունը ցանկացած գնով, օրենքի փոփոխություններով էլ ապահովագրել իրեն հաջորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ։