Դեղատոմս գրելու համար պահանջվում է 12-15 րոպե, սրանով բժշկի հոգնածությունն ավելացնո՞ւմ ենք, թե՞ ոչ
ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարց ուղղեց՝ կապված էլեկտրոնային դեղատոմսի հետ։ Նա նշեց, որ բժշկի կողմից մեկ էլեկտրոնային դեղատոմս գրելը, եթե համակարգը աշխատում է ու ծանրաբեռնված չէ, տևում է 7-8 րոպե, բայց քանի որ մի հատ էլ պետք է նույնը թղթային տարբերակով տա պացիենտին, ընդհանուր ստացվում է 12-15 րոպե։
«Հիմա ի՞նչ, սրանով մենք բժշկի ծանրաբեռնվածությունը, բժշկի հոգնածությունն ավելացնո՞ւմ ենք, թե՞ ոչ, սրանով մենք բարձրացնո՞ւմ ենք բժշկի աշխատանքի արդյունավետությունը, իսկ նախատեսո՞ւմ եք, արդյոք, բժշկի աշխատավարձի բարձրացում»,- հարցրեց Արմենուհի Կյուրեղյանը։
Նախարարի պատասխանը՝ տեսանյութում