Երեխայի նկատմամբ բռնnւթյուն գործադրած դաստիարակն աշխատանքից ազատվել է

Երեխայի նկատմամբ բռնnւթյուն գործադրած դաստիարակն աշխատանքից ազատվել է

Փոքր Վեդիի մանկապարտեզի աղմկահարույց դեպքը դեռևս իրավապահների ուշադրության կենտրոնում է: Թեև մեր տեղեկություններով՝ երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակը 72 ժամ ձերբակալված մնալուց և ազատ արձակվելուց հետո այլևս որևէ խնդրի չի բախվի, քանի որ ծնողների բողոքի բացակայության հանգամանքն օգտագործելով, ՔԿ-ն գործը կկարճի։

Նշենք, որ օգոստոսի մեկով դաստիարակին ազատել են աշխատանքից, թեև նա  ներողություն էր խնդրել ու հայտարարել, թե զղջում է այդ արարքի համար։

Տեղեկացնենք՝ գյուղի բնակիչները մեզ հայտնեցին, որ դաստիարակն աշխատանքից ազատվել է, քանի որ գյուղի բնակիչները համախմբած իրենց դժգոհությունն էին հայտնել՝ լսելով, որ ազատ արձակվելուց հետո այդ դաստիարակը կարող է շարունակել աշխատանքը։

Նարե Գնունի