Նժդեհի՝ Հայաստան մուտքն արգելվել է Փաշինյանի մեքենայի վրա ձու նետելու պատճառով․Սինանյան
Որքան ես եմ տեղյակ՝ սա չորրորդ անձն է, ում մուտքը Հայաստան արգելված է, և դա մեկ դեպքով է պայմանավորված՝ ՀՀ պետական դրոշով մեքենային հարվածել են ձվով։
Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Ֆրանիսայի ՀՅԴ երիտասարդական կառույցի՝
«Նոր Սերունդ»-ի ատենապետ Նժդեհ Գարագավորյանի՝ Հայաստան մուտքի արգելքին։
Սինանյանի խոսքով՝ մնացյալ մանրամասները կարող է ԱԱԾ-ն հայտնել։
«Բայց ձու նետելը բողոքի արտահայտման ընդունված ձև չէ»,- նշեց Սինանյանը։
Դիտարկմանը, որ Ֆրանսիայի նախագահին էլ են ձվով հարվածել, Սինանյանը, նախ, արձագանքեց, թե սխալ են արել, ապա հավելեց՝ դա Ֆրանսիան է։
Հիշեցմանը, որ 2018-ին էլ Փաշինյանի թիմը դագաղներ էր տանում մարդկանց տներ, սակայն որևէ մեկի մուտքը չարգելվեց, Սինանյանը պատասխանեց, որ ձու նետելը բողոքի չընդունված ձև է։
Մանրամասները՝ տեսանյութում։