Ովքե՞ր են սլավոնական երգաշխարհը գրավելու մեկնող հայուհիները

12 տարեկան Կարինա Սահակյանն ու 18-ամյա Մարիա Խանդանյանն այն հաջողակներն են, որոնք պատասխանատվություն ստանձնեցին` Հայաստանը ներկայացնել «Սլավյանսկի բազար 2022» մանկական և երիտասարդ կատարողների ամենամյա երաժշտական մրցույթում, որը կանցկացվի հուլիսի 14-17-ը Բելառուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում։

Փոքրիկ Կարինան խոստովանում է՝ սպասում էր հաղթանակի․ յուրաքանչյուր նոտան հոգով էր զգացել ու փոխանցել հանդիսատեսին։ Իսկ ահա Մարիան իր հաղթանակից որոշ չափով անակնկալի էր եկել, բայց վստահեցնում է՝ ժյուրին իր կատարած ընտրության համար չի փոշմանի։ Մանրամասները՝ տեսանյութում։