Արցախը չեն հանձնել, էդ դաշտ ինձ մի մտցրեք․ տրանսպորտից հարցրեք․ Նուարդ Վարդանյան

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նուարդ Վարդանյանը լրագրողների հետ զրույցում խոսեց իշխանությունը կորցնելու հավանականության մասին։

«Մեր քաղաքական թիմը շատ պարզ ու հստակ ցույց է տվել երևանցիներին և ՀՀ քաղաքացիներին, որ մենք, առհասարակ, իշխանությունը կորցնելու մտավախություն չունեցող ուժ ենք: Պատերազմից հետո շատ լավ հիշում եք, որ առաջացավ հարց, որ քվեով ընտրված վարչապետը հրաժարական տվեց և մենք գնացինք նոր ընտրության: Ոչ, մենք առհասարակ չենք վախենում իշխանությունը կորցնելուց, որովհետև ինչպես մինչև իշխանությունն ազնիվ ապրում և պայքարում էին ՀՀ շահերի և քաղաքացու համար, այնպես էլ՝ իշխանության ընթացքում։ Ես, ինչպես մինչև այսօր ապրել եմ Երևանի կենտրոնում պարզ ճակատով, այնպես էլ շարունակելու եմ»,-շեշտեց Վարդանյանը։

Արցախի մասին հարցերին, սակայն, վերջինս պատասխանել չցանկացավ․

«Արցախը չեն հանձնել։ Խնդրում եմ ինձ այդ դաշտ չմտցնել. ես ավագանու անդամ եմ, եթե տրանսպորտի մասին հարց կա, տվեք»։

Մանրամասները՝ տեսանյութում