Հավաքել են բոլորին մի տեղ, որ վերևից խփեն․ երկու տարի է անցել, Եռաբլուրի վիճակը նայեք․ զոհված զինծառայողի հայր

Հավաքել են բոլորին մի տեղ, որ վերևից խփեն․ երկու տարի է անցել, Եռաբլուրի վիճակը նայեք․ զոհված զինծառայողի հայր

Մենք բոլորս ուզում էինք Հայաստանն անկախ տեսնել, բայց ծախված կռիվ էր, վերևից ներքև։ Տղես ասում էր՝ պապ, մի հավատա, զանգում, ասում էինք՝ հետ արի, ասում էր՝ չեմ գա։ Այս մասին Եռաբլուրում MediaHub.am-ին պատմեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից մեկի հայրը։

«Մեր տղաները հաղթել են, պարտվել ենք մենք, մեր ղեկավարությունը, իսկ տղաները հաղթած են դուրս եկել կռվից, 44 օր կռվել են։ Հոկտեմբերի 14-ին է զոհվել, Ֆիզուլի չհասած՝ Հադրութից ներքև, «Բայրքաթարից»: Հավաքել են բոլորին մի տեղ, որ վերևից խփեն, ո՞վ է տեսել կռվի ժամանակ զորքը մի տեղ հավաքեն . շատ գործեր կան հարուցված, բայց ի՞նչ, երկու տարի է անցել, Եռաբլուրի վիճակը նայեք»,-ասաց հայրը։

Վերջինս հավելեց, որ պետությունը նույնիսկ չի հոգում, որ տղաների շիրիմները պատշաճ կառուցվեն։ «Քեֆեր անելով չի է, ընտրվում, քեֆ են անում՝ զուռնա-դհոլով։ Նայում են ժողովրդի աչքերին ու խաբում»։

Մանրամասները՝ տեսանյութում․