Շները հարձակվել ու պատառnտել են 10-ամյա աղջկա, ով հետո ծանր վիճակով հիվանդանոցում է հայտնվել. ՌԴ (տեսանյութ)

ՌԴ Խաբարովսկի երկրամասում շների ոհմակը հարձակվել է 10-ամյա աղջկա վրա:
Դեպքը տեղի է ունեցել Ամուրի Նիկոլաեւսկ քաղաքում, երբ նա գնալիս է եղել դպրոց։ Շները պատառոտել ու քարշ են տվել երեխային գետնով, իսկ անցորդներն օգնել են ազատվել շներից, գրել են ԶԼՄ-ները։
Տուժածը ծանր վիճակով հիվանդանոցում է։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անփութության հոդվածով։ Դատախազությունը վերահսկում է հետաքննության ընթացքը։