Ոչ, նման բան չկա․ Խորեն Գրիգորյանը՝ իր և Լևոն Հովհաննիսյանի վեճի մասին

Մամուլը գրել էր, թե Երևանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը և փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը վիճել են, հենց Հովհաննիսյանի աշխատասենյակում։
Ըստ մամուլի՝ պատճառն այն է եղել, որ Տիգրան Ավինյանը փոխքաղաքապետերի նշանակումից հետո ոլորտների բաժանումներ է արել։ Ըստ այդմ, փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը պետք է քաղշին ոլորտը վերահսկեր, որից հետո Լևոն Հովհաննիսյանն իր մոտ է կանչել Խորեն Գրիգորյանին ու ասել, որ այսուհետ պետք է հաշվետու լինի իրեն․ ասվում է, թե սա Գրիգորյանին դուր չի եկել, որից հետո թեժ կռիվ է եղել։
MediaHub-ի հետ զրույցում Խորեն Գրիգորյանն ասաց, որ մամուլում շրջանառվող տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։
«Ոչ, նման բան չկա»,- նշեց Գրիգորյանը՝ պատասխանելով նաև այն հարցին, թե արդյո՞ք իր և Հովհաննիսյանի միջև տարաձայնություն կա։
Գրիգորյանն այլ հարցերի չպատասխանեց, սակայն MediaHub-ին քաղաքապետարանից հաստատեցին, որ վիճաբանություն չի եղել․ «Հասուն մարդիկ են, վեճ չի եղել»։
Լիաննա Թորոսյան