Խոշոր վթար ու խցանում Արծվի թևերի մոտ (տեսանյութ)

Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Սևան-Երևան մայրուղում՝ Արծվի թևերի հատվածում։

MediaHub-ին ահազանգած քաղաքացին տեղեկացրեց, որ կիլոմետրանոց խցանում է առաջացել վթարի պատճառով։ Նա նշեց, որ տեղում աշխատել են պարեկային ծառայության աշխատակիցները, սակայն խցանումը զսպել չի հաջողվել։

Ավելի վաղը «Շամշյանը» գրել էր, որ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Արծրուն Զ.-ն, իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևերի» մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն 60-ամյա Մարիամ Մ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը, այնուհետև վարորդը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Մանրամասները՝ տեսանյութում։