Apple-ի ժամացույցը կկարողանա չափել ջերմությունը

Apple-ի ժամացույցը կկարողանա չափել ջերմությունը

Աշնանը թողարկված Apple Watch-ը կունենա ներկառուցված ջերմաչափ, հայտնում է Bloomberg-ը։

Ըստ ինսայդեր Մարկ Գուրմանի՝ տարվա երրորդ եռամսյակում թողարկվելիք Apple Watch 8-ը կկարողանա չափել օգտատիրոջ ջերմությունը։ Այս ֆունկցիայի համար պատասխանատու կլինի հատուկ սենսորը: Ինչպես նշել է Գուրմանը, անոմալ բարձր ջերմաստիճան ֆիքսելով՝ գաջեթը ծանուցման օգնությամբ օգտատիրոջը խորհուրդ կտա չափել ցուցանիշը բժշկական ջերմաչափով կամ դիմել բժշկի։

Մասնագետը կարծում է, որ ամերիկյան ընկերությունն այս տարբերակի աջակցությամբ երկու ժամացույց կթողարկի՝ ֆլագման մոդել եւ պաշտպանված Apple Watch՝ պրոֆեսիոնալ մարզիկների համար։ Միեւնույն ժամանակ, բյուջետային Apple Watch SE-ն, որի մասին նույնպես կարող է ազդարարվել աշնանը, չի ստանա ջերմության չափման գործառույթներ։

The Verge-ի լրագրողները նկատել են, որ առաջին անգամ Մարկ Գուրմանը Apple-ի ժամացույցներում ջերմության չափման գործառույթի մասին մատնանշել է 2021 թվականի հունիսին։ 2022 թվականի հունվարին մասնագետը նշել էր, որ ընկերությունը չի հասցնի պատրաստել այս սարքը, սակայն ապրիլին նա հայտարարել էր, որ ջերմության չափման սենսորը կարելի է սպասել «արդեն հաջորդ սերնդում»։

Անցյալ հոկտեմբերին աղբյուրները The Wall Street Journal-ին հայտնել էին, որ Apple-ը սկսել է աշխատել ջերմաչափով AirPods-ի վրա: Ակնկալվում է, որ բացի ջերմաչափից, անլար ականջակալներին կարող է ավելացվել ողնաշարի ուղղումը։