Բելգիայում վրաերթի պատճառով կառնավալի զոհերի թիվը հասել է 6-ի

Բելգիայում վրաերթի պատճառով կառնավալի զոհերի թիվը հասել է 6-ի

Բելգիական Սթրեպի Բրակենյի քաղաքում կառնավալի զոհերի թիվը վրաերթի պատճառով հասել է վեցի. տեղեկացրել է RTBF հեռուստաալիքը։

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ 10 մարդ ծանր վիճակով հիվանդանոցում է, ևս 27 մարդ ավելի թեթև վնասվածքներ է ստացել։

Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ ոստիկանությունը կալանավորել է երկու կասկածյալի:

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 05:00-ին։ Ավելի վաղ RTL հեռուստաալիքը տեղեկացրել էր չորս զոհի մասին։