Դասերը դադարեցվել են

 Դասերը դադարեցվել են

Արցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ եղանակային և ջեռուցման խնդիրներով  պայմանավորված՝ 

նախադպրոցական, արտադպրոցական հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցված կմնա մինչև մարտի 26-ը ներառյալ։ 

Հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 5-օրյա աշխատանքային  շաբաթվա դեպքում պարապմունքները լրացվելու են հաջորդող շաբաթ օրերին, 6-օրյա աշխատանքային  շաբաթվա   դեպքում դասաժամերը բաշխվելու են մինչև ուսումնական պարապմունքների ավարտը։