Սիրտ-անոթային հիվանդություններ, շաքարախտ, քաղցկեղի զարգացման ռիսկ․ ինչի է կարող բերել այս սովորությունը

Սիրտ-անոթային հիվանդություններ, շաքարախտ,  քաղցկեղի զարգացման ռիսկ․ ինչի է կարող բերել այս սովորությունը

Եթե ​​մի քանի տարվա ընթացքում բավականաչափ չեք քնում, առողջական խնդիրների զարգացման ռիսկը զգալիորեն մեծանում է: Այս մասին «Գազետա»-ի հետ զրույցում զգուշացրել է սոմնոլոգ Մաքսիմ Նովիկովը։

«Քնի պակասը չափազանց բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վիճակի վրա։ Օրինակ՝ եթե 7-8 տարի օրական վեց ժամից քիչ եք քնում, կտրուկ մեծանում է լուրջ քրոնիկ հիվանդությունների՝ սիրտ-անոթային հիվանդություններ, շաքարախտ և քաղցկեղի զարգացման ռիսկը», - զգուշացրել է նա։

Մասնագետն ընդգծել է, որ քնի քրոնիկ պակասը մարդուն ավելի խոցելի է դարձնում տարբեր վարակների նկատմամբ, քանի որ այն զգալիորեն թուլացնում է իմունային համակարգը։ Սա մեծացնում է սթրեսի և անհանգստության վտանգը, որը հետագայում կարող է հանգեցնել դեպրեսիայի, հոգեբանական խանգարումների և հոգեկան առողջության վատթարացման:

«Ախտանիշներ, որոնք պետք է ցուցիչ լինեն մասնագետի հետ կապ հաստատելու համար՝ հաճախակի արթնացումներ գիշերը, խռմփոց, առավոտյան գլխացավեր, հիշողության կամ կենտրոնացման հետ կապված խնդիրներ, ի լրումն ֆիզիկական ախտանիշների, ինչպիսիք են արյան բարձր ճնշումը և սրտի հետ կապված խնդիրները»,- ասել է Նովիկովը: