Հայտնի է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եռյակը

Հայտնի է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եռյակը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2022թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եզրափակիչ եռյակը։

The Best մրցանակին հավակնում են աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին, աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 27-ին Փարիզում։