Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Խորակերտի վանք (լուսանկարներ)

MediaHub.am-ը շարունակում է իր հետևորդների ուշադրությանը ներկայացնել Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերը, որտեղ կարելի է այցելել 2022 թ-ի ամռանը: Շարքի քառասունմեկերորդ տեսարժան վայրը Խորակերտի վանքն է։ Այն 13-րդ դարի ճարտարապետական հուշարձանախումբ է Լոռու մարզի Ջիլիզա գյուղում՝ տեղակայված Լալվար լեռան արևմտյան փեշերին։ Վանական համալիրը ներկայումս գտնվում է Վրաստանի սահմանապահների վերահսկողության գոտում։
Խորակերտի վանքի շրջակայքի հնագույն շինությունների հետքերը թույլ են տալիս ենթադրել, որ այդտեղ է եղել Խորակերտ կամ Խոռակերտ քաղաքը, որի հիմնադրումը Վարդան պատմիչը վերագրում է Հայկի որդի Խոռին։ Քաղաքը 9-րդ դարի Սմբատ Բ թագավորի հրամանով ժառանգել է Աշոտ Գ Ողորմածի որդի Գուրգենը։ Երբեմնի պարսպապատ համալիրից պահպանվել են միջնադարյան եկեղեցին, կիսավեր գավիթը, մատուռների, սեղանատան ավերակները, քանդակազարդ գերեզմանաքարերը։
Ըստ եկեղեցու արևմտյան ճակատի արձանագրության, վանքը և գավիթը կառուցվել են 1251 թվականին։ Ըստ Ա. Յակոբսոնի ճարտարապետական ոճական վերլուծության՝ եկեղեցին հիմնականում XI դարի կառույց է, որի վերին մասը լրացվել է 1251 թվականին։