Կապիտուլյացիայի ջատագովը

Կապիտուլյացիայի ջատագովը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ «Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն է, ով դարձել է Փաշինյանի պարտվողական քաղաքականության թիվ մեկ ջատագովը:

Թորոսյանի «հարձակումը»

Արցախի նախագահն անբարենպաստ է համարել Արևմուտքի առաջարկները, որոնք, ըստ նրա, դատելով հրապարակումներից, այն են, որ անհրաժեշտ է խաղաղ պայմանագիր կնքել և Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս՝ ստեղծելով հայերի իրավունքների պաշտպանության մեխանիզմ։ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արսեն Թորոսյանից մեկնաբանություն է խնդրել այս դիրքորոշման վերաբերյալ։

«Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները որոշում են Հայաստանի ճակատագիրը, և այլ երկրի կամ տարածքի ղեկավարության միջամտությունը Հայաստանի արտաքին գործերին չի կարելի թույլ տալ»,- ասել է Թորոսյանը։

Փաշինյանի թիմի կերպարանափոխությունը

«Արցախը Հայաստան է և վերջ» ասողների համար ԼՂ-ն դարձել է «այլ տարածք», որովհետև դա է դարձել իշխանություն պահելու բանաձևը: Մեկը հարցնող լինի, թե ինչո՞ւ պատերազմի առիթ տվեցիք ու հանձնեցիք այդ «այլ տարածք»-ի տարածքները: Սա այն ամենն է, ինչը պետք է իմանալ կապիտուլյացիա բերած Նիկոլի ու նրա «սկզբունքային» շրջապատի մասին:

Վահրամ Բագրատյան