Արարատ Միրզոյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի ղեկավարի հատուկ ներկայացուցչի հետ․ ի՞նչ են քննարկել

Բրյուսել կատարած այցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ։
Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Միրզոյանը։
«Բրյուսել իմ այցի ընթացքում մտքերի բեղմնավոր փոխանակում ունեցա Խավիեր Կոլոմինայի հետ։.
Քննարկեցի տարածաշրջանային վերջին զարգացումները և իրավիճակը ապակայունացնելու փորձերը: Կրկնեցի Հայաստանի տեսլականը՝ առկա մարտահրավերները հաղթահարելու համար: Անդրադարձա Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հետագա ամրապնդմանն ուղղված մեր ջանքերին»,- գրել է Միրզոյանը։