Լիլիթ Մկրտչյանը` հրաձգության Եվրոպայի չեմպիոն

Լիլիթ Մկրտչյանը` հրաձգության Եվրոպայի չեմպիոն

Նորվեգիայի Համար քաղաքում ընթացող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է առաջին մեդալները:

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սանուհի Լիլիթ Մկրտչյանը 10մ վազող թիրախ, նորմալ վազք, 30+30 կրակոց կանանց պայքարում խոցելով 561 միավոր,  դարձել է չեմպիոն: Նույն վարժությունում Գյումու մարզադպրոցի մարզուհի Արուսյակ Գրիգորյանը 557 միավորով գրավել է 2-րդ տեղը և արժանացել արծաթե մեդալի: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Եվրոպայի առաջնությունը շարունակվում է և կտևի մինչև մարտի 29-ը: