Ինչո՞ւ եք թքել Արցախի ինքնորոշման իրավունքի վրա․ Վահագն Ալեքսանյան

Շատ դժվար է չանդրադառնալ մեր ընդիմադիր գործընկերների ելույթներին, հատկապես, որ Հայասնատում տեղի ունեցած հեղափոխությունը կամ դրանից հետո տեղի ունեցած ընտրությունները նրանք որակում են որպես իշխանազավթում և նշում, որ դա տեղի է ունեցել ինչ-որ արտաքին դաբրոներով։ Այս մասին այսօր իր ելույթում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով ընդդիմությանը։

«Հարգելի ժողովուրդ, ես չգիտեմ, թե ձեզնից ում է զանգել պարոն Բլինքենը կամ պարոն Լավրովը և դաբրո տվել մեզ քվեարկելու համար, բայց տիկինը առնվազն դա էր պնդում»,-ասաց նա՝ ակնարկելով ընդդիմադիր Աննա Մկրտչյանի ելույթը։

Խոսելով Արցախի ինքնորոշման մասին, վերջինս նշեց՝ արդյո՞ք այդ ինքնորոշման իրավունքը չի արտահայտվել 91 թվականի հանրաքվելով։

«Եթե չի արտահայտվել, ապա ի՞նչ, ի՞նչ եղավ, իսկ եթե իրացվել է, այդ դեպքում մի ուրիշ հարց, ինչո՞ւ եք թքել էդ ինքնորոշման իրավունքի վրա»։ 

Մանրամասները՝ տեսանյութում