«Պատրաստ եմ մեռնել հայրենիքի համար»․ Վարդանյանի հարցազրույցը՝ առևանգվելուց առաջ

«Պատրաստ եմ մեռնել հայրենիքի համար»․ Վարդանյանի հարցազրույցը՝ առևանգվելուց առաջ

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի կողմից առևանգվելուց առաջ The Guardian պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է Արցախում սանձազերծված պատերազմին․

«Այսպիսին է կյանքը։ Եթե պատրաստ եք մեռնել ձեր երկրի համար, ապա դա լավ է: Մեռնելը վատ բան է, բայց դուք պետք է պատրաստ լինեք դրան, եթե ինչ-որ կարևոր բան եք անում․․․Պատմության ավարտը կարող է շատ վատ լինել», - ասել է Վարդանյանը՝ նշելով, որ տեղյակ է եղել, որ ադրբեջանցիների թիրախն է դարձել, երբ անցյալ շաբաթ սկսվեց պատերազմը:

Ավելի վաղ, ինչպես հիշեցնում է պարբերականը, նա մեղադրել էր Ադրբեջանի նախագահին՝ Արցախում էթնիկ զտումներ սանձազերծելու մեջ և կոչ արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: