«Շարունակում ենք մնալ խաղաղության օրակարգի շրջանակում». Փաշինյանը Բրյուսելից վերադարձել է գոտեպնդված

«Շարունակում ենք մնալ խաղաղության օրակարգի շրջանակում». Փաշինյանը Բրյուսելից վերադարձել է գոտեպնդված

Քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպմանը։ 
Նրա խոսքով՝ նպատակադրումները շարունակում են մնալ և պիտի շարունակեն մնալ խաղաղության օրակարգի շրջանակում.


«Այդ օրակարգը կյանքի կոչելու համար մեծ վճռականություն է պետք։ Մենք պետք է հասկանանք, որ դա հեշտ չէ, և հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն։ Մենք պետք է շարունակենք հետևողական աշխատել։ Մեր ժողովրդի ցանկությունն է, որ օր առաջ մեր տարածաշրջանում հաստատվի տևական և համապարփակ խաղաղություն»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է կենտրոնանալ այդ հարցի վրա։ 
Այլ մանրամասներ, ըստ Փաշինյանի, որ պետք է հաղորդել, այս պահին չկան։


«Այն, ինչ պայմանավորվել ենք, համառոտ ներկայացվել է։ Հետագայում, եթե լինեն թեմաներ, որոնք այնքան հասունացած կլինեն, որ անհրաժեշտ լինի ներկայացնել, հանրությանը հայտնի կդառնա»,- եզրափակեց իր խոսքը Նիկոլ Փաշինյանը։