ՀՀ-ն տարածքային որևէ պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ. ԱԺ նախագահ

Նախօրեին Անկարայում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ասուլիսը թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

ԱԺ նախագահի աշխատակազմը հայաստանյան ԶԼՄ-ներին է տրամադրել ասուլիսի ձայնագրությունը:

Նշենք, որ ասուլիսի ժամանակ Ալեն Սիմոնյանը կրկնել է իր հայտարարությունը, այն է՝ Հայաստանի Հանրապետությունը տարածքային որևէ պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում: