Մահացել է ռեփեր Գանգստա Բուն

Մահացել է ռեփեր Գանգստա Բուն

Մահացել է ռեփեր Լոլա Չանտրել Միտչելը, ով հայտնի էր իր բեմական Gangsta Boo անունով։ Three 6 Mafia հիփ-հոփ խմբի նախկին անդամը 43 տարեկան էր։ Fox 13 Memphis-ի տվյալներով՝ մահվան պատճառը դեռ պարզված չէ։

Ըստ աղբյուրի՝ աստղին մահացած են գտել Մեմֆիսում հունվարի 1-ին` տեղական ժամանակով ժամը 16:00-ի սահմաններում:

Արտիստը խմբի երկրորդ կին անդամն է: 2001 թվականին Gangsta Boo-ն և Koopsta Knicca-ն լքեցին խումբը վարձատրության հետ կապված վեճերի պատճառով։