Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները չեն ընթանում

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները չեն ընթանում

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները չեն ընթանում,  հայտարարել է ՀԱՄԱՍ-ը։

«Այսօր ավարտվում է զինադադարի համաձայնագրի առաջին փուլը, որը ստորագրվել է դիմադրության և միջնորդների կողմից։ Երկրորդ փուլի շուրջ բանակցությունները պետք է սկսվեին հրադադարի 16-րդ օրը, սակայն դա տեղի չունեցավ պայմանավորվածությունները բազմիցս խախտած Իսրայելի դիրքորոշման պատճառաով <...>։

Այժմ ՀԱՄԱՍ-ի հետ երկրորդ փուլի շուրջ բանակցություններ չկան, երկրորդ փուլի վերաբերյալ փոխգործակցություն չկա»,- քաթարյան Al Araby հեռուստաալիքի եթերում ասել է շարժման ներկայացուցիչ Հազեմ Քասեմը։

Քասեմն ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ը հավատարիմ է Գազայում հրադադարի մասին համաձայնագրի իրականացմանը, որը նախատեսում է երեք հաջորդական փուլեր։