Դանակահարություն` Չարենցավանում

Դանակահարություն` Չարենցավանում

MediaHub-ի տեղեկություններով`  այսօր ժամը 19-ի սահմաններում մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել Չարենցավանի «Գինաց» ռեստորանի մոտ: Վիճաբանության ընթացքում տեղի է ունեցել դանակահարություն:

Դրա հետևանքով երեք հոգի դանակահարված տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն: Նախնական տեղեկություններով` վիրավորներից մեկի վիճակը ծանր է, նա գտնվում է անգիտակից վիճակում:

Տեղեկացանք, որ ոստիկանությունում ստացվել է ահազանգ դեպքի մասին, և հիմա զբաղվում են վիճաբանության մասնակիցների ինքնությունն ու դեպքի հանգամանքները պարզելով:

Նշենք, որ վերջին շրջանում Չարենցավանում հաճախակի են տարբեր խմբերի միջև վիճաբանություններ ու ծեծկռտուք տեղի ունենում, և չի բացառվում` այս դեպքն էլ նախորդների շարունակությունը լինի: