Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մեղավոր է ճանաչվել և ազատազրկվել 4 տարի 4 ամիս ժամկետով:
Հաշվակցելով Ասլանյանի՝ կալանքի տակ անցկացրած ժամկետը, դատարանը նրան դատապարտել է 1 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման։
Նաև նշանակվել է 500 հազար դրամի տուգանք։
Ըստ վճռի՝ Ասլանյանը 3 տարի ժամկետով զրկվել է պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից։
Ասլանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ դատավճիռը բողոքարկվելու է։