15 երեխաների 107-ամյա մայրը բացահայտել է երկար կյանքի գաղտնիքները

15 երեխաների 107-ամյա մայրը բացահայտել է երկար կյանքի գաղտնիքները

Միացյալ Նահանգների բնակչուհին անվանել է իր 107-ամյա տատիկի երկարակեցության գաղտնիքները. հայտնում է WILX-TV-ն։

Հաշվի մենեջեր Շերի Սամուելսը իմացել է հարյուրամյա մի կնոջ մասինմասին, երբ օգնել է նրան նպաստ ստանալ: Կնոջ խոսքով՝ երբ իամցել է, որ Ֆիբի Նիրաբաշալին 107 տարեկան է, որոշել է անձամբ հանդիպել նրա և նրա ընտանիքի հետ։ Սամուելսն իմացել է, որ տարեց կինը վերջին հինգ տարիների ընթացքում ապրել է իր դստեր և թոռնուհու հետ Ալյասկայի Անքորիջ քաղաքում։ Ինչպես նշել է Նիրաբաշալին, թոշակառուն ապրել է երջանիկ կյանքով և իսկապես գնահատում է, որ դեռ հնարավորություն ունի իր ծննդյան տարեդարձը նշել ընտանիքի հետ։

Նշվում է, որ 107-ամյա կինը 15 երեխաների մայր է։ Հարազատների խոսքով՝ Նիրաբաշալին այնքան թոռներ ու ծոռներ ունի, որ դժվար է նրանց հաշվել։ Թոռնուհին ասել է, որ տատիկ միշտ առողջ սննդակարգի է հետևել, երբեք միս չի սիրել, բայց պաշտել է բանջարեղենը։ Բացի այդ, նա չի չարաշահում քաղցրավենիքը։ «Նա ոգեշնչում է, և ես կարծում եմ, որ մարդիկ պետք է իմանան նրա մասին: Նա հազվագյուտ մարգարիտ է»,- եզրափակել է Նիրաբաշալիի թոռնուհին։