Ամերիկացի ռեփ կատարող Half Ounce-ին կրակել են՝ հղի կնոջ հետ զրուցելիս

Ամերիկացի ռեփ կատարող Half Ounce-ին (Լատաուրիշա Օ՛Բրայեն) քայլելիս կրակել են․ հայտնում է People ամսագիրը:
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին՝ երեկ: 32-ամյա արտիստը փողոցում ընկերոջ հետ քայլելիս հեռազխոսազրույց է ունեցել հղի կնոջ հետ, երբ անհայտ տղամարդը սեւ մեքենայով մոտեցել է նրանց եւ 7-ից 30 փամփուշ կրակել:
Հղի կինը, ով հեռախոսային զրույցի ընթացքում լսել է կրակոցների ձայները, շտապել է դեպքի վայր, որտեղ բժիշկներն արձանագրել են ռեփ կատարողի մահը:
Ամսագրի տվյալներով՝ զույգը, որն ունի երկու որդի եւ մեկ դուստր, սպասում էր 4-րդ երեխային:
Հարձակվողը փախուստի է դիմել. ոստիկանությունը նրան է փնտրում:
Նյութի աղբյուրը՝ NEWS.am STYLE