Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը

Ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Նախարարները քննարկել են Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը: