«Վեհամոր» Ավետարանի երդո՞ւմն է բարձր, թե՞ Փաշինյանին տվածը

Oragir.news-ը գրում է․
Վահագն Խաչատուրյանը երդվեց Ավետարանի վրա՝ առաջնորդվել համապետական եւ համազգային շահերով: Նա այլեւս ՀՀ նախագահ է: Բայց իր պարագայում ո՞րն է ավելի ծանրակշիռ՝ «Վեհամոր» հնագույն ավետարանի վրա երդո՞ւմը,թե «նոր Հայաստանի» վարչապետ ու կուսակցապետ Նիկոլ Փաշինյանին տված երդումը,որի քաղաքական թիմի անդամ է համարվում նախկին ՀԱԿ-ական, նախկին Խաչատրյանը,որի ազգանունն այժմ «քնարականացել» է ու տառով:
Նա 7 տարի կնախագահի ու կդակի Փաշինյանի քմահաճույքները, ինչ առաքելությամբ էլ ստանձնել է պաշտոնը, կտարփողի խաղաղության դարաշրջանի նրբերանգները: Նա Նիկոլ Փաշինյանի պատկերացրած նախագահն է, որովհետեւ ասում է՝ Նիկոլ Փաշինյանը Արցախը չի հանձնել, եւ նրան չպետք է այդ ձեւակերպումներով հարցեր տալ: Խաչատուրյանը հայտարարում է,որ Նիկոլ Փաշինյանի ստորագրած թղթի դիմաց խաղաղություն ենք ստացել,իսկ Խրամորթի ու մնացած գյուղերի վրա կրակոցներն ու ոտնձգութձունները համարում է մասնակի դեպքեր:
Նա երբեք էլ չի նկատել մարդկային տառապանքները,արյունը, ավերը, մնացել է այնպիսին,ինչպիսին կար իր քաղաքական կարիերայի սկզբին՝ սպանվեց Համբարձում Գալստյանը,ինքը քաղաքապետ դարձավ, հեռացավ Արմեն Սարգսյանը, ինքը նախագահ է դառնում: Եվ եթե վաղը իշխանություն փոխվի,նա պատրաստ է երրորդ անգամ քաղաքական թիմ փոխել, միայն թե հարմարավետության գոտու մեջ մնա:
Վահագն Խաչատուրյանը տնտեսագետ է, գիտի գրագետ հաշվարկել իր, Խաչատուր Սուքիասյանի ու ՔՊ-ի շահույթները, իսկ բարոյականությունը նրա համար հեշտ արժեզրկվող արժույթ է, ինքը մեծ թվեր է սիրում: