Ռուս գվարդիականները գերեվարել են Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, առգրավել են կարևոր փաստաթղթեր

Ռուս գվարդիականները գերեվարել են Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, առգրավել են կարևոր փաստաթղթեր

Ռուս գվարդիականները Խարկովի մարզի Իզյում քաղաքի ազատագրման ժամանակ գերի են վերցրել ազգայնական կազմավորումների մի քանի առաջնորդների և Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ զինծառայողները, հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները, ինչպես նաև ռուսական գվարդիայի ջոկատներից մեկը գիշերը հատել են Իզյում քաղաքի ծայրամասում գտնվող գետը: «Հաջորդ օրվա ընթացքում նրանք հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի  ստորաբաժանումների և ազգայնականների շարունակական գրոհները՝ դրանով իսկ ապահովելով ՌԴ ՊՆ ԶՈւ ստորաբաժանումների կողմից կամրջի տեղադրումը։ Բացի այդ, նրանք կարողացել են գերի վերցրել ազգայնական կազմավորումների մի քանի առաջնորդների և Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, առգրավել են կարևոր փաստաթղթեր»,- հայտնել են գերատեսչությունից: