Չկա ավելի ջերմացնող բան, քան դահուկներով սառը քամուն ընդառաջ սլանալն է. ՖՈՏՈՇԱՐՔ

Չկա ավելի ջերմացնող բան, քան դահուկներով սառը քամուն ընդառաջ սլանալն է. ՖՈՏՈՇԱՐՔ

Ձմեռային սպորտաձևերից մեծ տարածում են գտել չմշկավազքը, լեռնադահուկային և դահուկային մարզաձևերը, հոկեյը: Լեռնադահուկային սպորտը միավորում է միլիոնավոր մարդկանց, այն հայտնի է նաև որպես ակտիվ հանգստի տեսակ: Դահուկավազքի հայրենիքը հանդիսանում է Ալպերը:

Լեռնադահուկային մարզաձևերը կազմակերպվում և անցկացվում են լեռնալանջերին, ընդգրկում են արագընթաց վայրսահքի և ոլորասահքի տարատեսակները: Հայաստանում դահուկային մարզաձևերով ակտիվորեն զբաղվում են Ծաղկաձորի և Ջերմուկի մարզահամալիրներում: MediaHub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը ֆիքսել է Հայաստանի լեռնադահուկային կենտրոններից մեկում դահուկորդների կողմից սնոուբորդ վարելու հմտությունները: