Չի կարելի ամեն անգամ տարրական բաներ շահարկել․ Դավոյանը՝ 5000 զոհի մասին 

Պարոն Նազարյան, ուզում եմ ձեր ասածին արձագանքել, թե կորուստները պետք չէ շահարկել։ Ես հազար անգամ հաստատում եմ ձեր ասածը, այո՛, կորուստ պետք չէ շահարկել, սակայն ցավում եմ, որ դա ձեր քաղաքական ուժից միայն դուք եք ասում, որովհետև այս ամբիոնից հարյուր հազար անգամ եկել, ասել եք՝ 5000 զոհ. ամենասարսափելի բանն է, որ կարող է լինել այս ամբիոնից։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը։

«Ու էլի այսօր հայտարարությունների ժամին ձեր գործընկերները գալու են, նույն բանը ասեն, շահարկումները հենց ըտեղից են սկսվում։ Ես շնորհակալ եմ, որ նման հայտարարություններով եք հանդես գալիս, բայց ձեր գործընկերներից սկսեք, խնդրում եմ։ Չի կարելի ամեն անգամ գալ, տարրական բաներ շահարկել»,-ասաց նա։ 

Դավոյանի խոսքով՝ ընդդիմությունը չի գնում նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի  նիստերին, որպեսզի շահարկի, թե չգիտեն՝ ինչ է խոսվում այնտեղ։

«Ես ողջամիտ բացատրություն չեմ լսել, թե ինչու չեն գնում հանձնաժողովի նիստերին, որովհետև ուզում են ուրիշ հանձնաժողով ստեղծել, այլ կազմով, այլ մասնակիցներով․ էդ էլ ա շահարկում։ Իսկ հատուկ տրիբունալի մասին, որ ասում եք, պարոն Նազարյան, էդ հատուկ տրիբունալը հոկտեմբերի 27-ից հետո պետք է ստեղծվեր, ոչ թե հիմա, հաստատ էն ժամանակ ավելի պետք կգար»,-շեշտեց Դավոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում