Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները, դրանք տեւել են մոտ երեք ժամ։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին.
«Ստամբուլում ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների առաջին օրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սպասվում է, որ բանակցությունները կշարունակվեն չորեքշաբթի օրը՝ մարտի 30-ին։ Ուկրաինայի պատվիրակությունն արդեն լքել է բանակցությունների վայրը։