Էդմոն Մարուքյանը՝ ՔՊ-ի ավտոշարասյան «պաշտպան»

Էդմոն Մարուքյանը՝ ՔՊ-ի ավտոշարասյան «պաշտպան»

Արտերկրում ՀՀ դեսպանատների, դրոշակիր մեքենաների վրա հարձակումները պետք է ունենան իրավական հետևանք: Այդ մասին հայտարարել է հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավուր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ընդդիմադիր» Էդմոն Մարուքյանը, պաշտոն ստանալով Փաշինյանից, դարձել է ՔՊ-ականների փաստաբանը թե երկրի ներսում, թե երկրի սահմաններից դուրս: «Անատամ» հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը Փաշինյանի «նվերն» էր Մարուքյանին, որպեսզի «Լուսավուր Հայաստանը» ՀՀ ներքաղաքական դաշտում դե-ֆակտո վերածվի ՔՊ-ի «կցորդի»՝ իրականացնելով նույն քաղաքական գիծը, որը տանում են ՀՀ կապիտուլյացիոն իշխանությունները:

Եթե Մարուքյանի գործառույթը Փաշինյանի և թիմի ավտոշարասյան պաշտպանությունն է արտերկրում, ապա նրա ապագա քաղաքական կարիերան մշուշոտ է, իսկ «Լուսավուր Հայաստանը» ապագայում ՀՀ ներքաղաքական դաշտում կմնա «խաղից դուրս»:

ՔՊ-ն կարողանում է իր կողմ քաշել արտախորհրդարանական «ընդդիմադիր» ուժերին՝ նրանց պաշտոններ առաջարկելով: ՀՀ-ում Փաշինյանն ու թիմը դե-ֆակտո ձևավորում են միաբևեռ իշխանություն, իսկ արտախորհրդարանական «սատելիտները» պաշտպանելու են Փաշինյանի ներքին և արտաքին քաղաքականությունը։

 

Վահրամ Բագրատյան