«Տանը մենակ» կատակերգության լեգենդար առանձնատունն է վաճառվել․ մանրամասներ (լուսանկարներ)

«Տանը մենակ» կատակերգության լեգենդար առանձնատունն  է վաճառվել․ մանրամասներ (լուսանկարներ)

«Տանը մենակ» ֆիլմի խորհրդանշական տունը գնվել է 5,2 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնել է Realtor.com-ը։

Գնորդ է հայտնաբերվել այն վաճառքի հանելուց գրեթե անմիջապես հետո։ Մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում առանձնատան համար նոր տերեր են հայտնվել։ Նրանց անունները չեն բացահայտվում։

Ռիելթորներն ասել են, որ ակնկալել են մեծ պահանջարկը: Այն տեղակայված է գրավիչ տարածքում՝ գեղեցիկ այգիներով, լողափերով, լավ դպրոցներով, խանութներով և ռեստորաններով։ Բարձր գինը պայմանավորված էր տան չափսերով ու վիճակով։ Սրա մեջ մեծ դեր է խաղացել նաեւ փառքի գործոնը։

Այնուամենայնիվ, առանձնատան ինտերիերը շատ է տարբերվում նրանից, թե ինչպես է եղել «Տանը մենակ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ 1921 թվականին կառուցված 850 քմ մակերեսով տունը 6 տարի առաջ վերակառուցվել և ընդլայնվել է։ Այժմ այն ​​ունի գուրման խոհանոց, երկրորդ հյուրասենյակ, կինոթատրոն wu տնային բասկետբոլի դաշտ:

Ինչպես նշում է Mansion Global-ը, նոստալգիկ գույքը նախկինում պատկանել է Թիմ և Թրիսիա Ջոնսոններին: Նրանք տունը գնել են 2012 թվականին 3 անգամ ավելի քիչ գնով, քան այն վաճառել են։

Լուսանկարներն այստեղ

Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին MediaHub