Ֆրանսիայում հարձակվել են նկարահանումներ իրականացնող ադրբեջանցի լրագրողների վրա

Ֆրանսիայում հարձակվել են նկարահանումներ իրականացնող ադրբեջանցի լրագրողների վրա

Փարիզում անհայտ անձինք հարձակվել են նկարահանումներ իրականացնող ադրբեջանցի AzTV-ի լրագրողների վրա։

Հեռուստաալիքի տվյալներով՝ թղթակիցն ու օպերատորը թեթեւ վնասվածքներ են ստացել, տեսախցիկը վերցվել է նրանց ձեռքից ու կոտրել են այն։ Երբ աշխատակիցները պահանջել են վերադարձնել տեսախցիկը, նրանց սպառնացել են ատրճանակով։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի փողոցներում կատաղի բախումները շարունակվում են, կան բազմաթիվ վիրավորներ։