Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն կտրամադրվի

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը տեղեկացրել է, որ հայ մասնագետներն անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն ՌԴ այն քաղաքացիներին, որոնք այս օրերին գտնվում են Հայաստանի տարածքում։
«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատը պատրաստակամություն է հայտնել անվճար հիմունքներով իրավաբանական խորհրդատվություն տրամադրել Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին։
Այդ նպատակով Պալատին կից ստեղծվել է իրավաբաններից կազմված մշտական աշխատանքային խումբ, որն իրավաբանական օգնություն կտրամադրի Հայաստանի տարածքում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին»,- նշված է դեսպանատան հայտարարությունում։
ՌԴ քաղաքացիները կարող են նաև զանգահարել 374 (10) 600 701, 600 704 հեռախոսահամարներով կամ նամակ ուղարկել Փաստաբանների պալատի էլեկտրոնային [email protected] հասցեին։