Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել վերսկսել սահմանազատման աշխատանքները (տեսանյութ)

Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել վերսկսել սահմանազատման աշխատանքները (տեսանյութ)

Հայաստանի և Վրաստանի կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ վերսկսվեն սահմանազատման աշխատանքները, որոնք դադար էին ստացել։ Տեղի է ունենալու սահմանազատման գործընթաց,  տրամաբանությունը հետևյալն է՝ սահմանազատման գործընթաց իրականացնել բոլոր հարևանների հետ Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման սահմանագծի վերականգնմամբ։ Այս մասին «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն» խորագրով համաժողովի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Ադրբեջանի մասով Կոստանյանը նշեց․ «Հայկական կողմը փոխանցել է ութերորդ խմբագրությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համաձայնագրի շուրջ, այս պահին սպասում ենք ադրբեջանական կողմի պատասխանին»։

Հայ-ռուսական հարաբերությունների մասին Կոստանյանն ասաց, որ թե՛ ՌԴ-ի, թե՛ մնացած գործընկերների հետ հարաբերություններում մենք առաջնորդվում ենք ՀՀ պետական շահերի առաջմղմամբ։