Պիտի չփակվի, մենք չենք թողնելու, որ փակվի․ «Մալաթիայի» աշխատակիցը՝ տոնավաճառը փակելու մասին

Պիտի չփակվի, մենք չենք թողնելու, որ փակվի։ Էդ անվտանգությունը նենց բան ա, որ հիմա հազար հոգի հրշեջ էլ լինի, եթե վառվելու լինի՝ կվառվի, բայց մեր անվտանգությունը մաքսիմում ապահովված ա․ MediaHub-ի հետ զրույցում ասում է՝ «Մալաթիա» տոնավաճառի տաղավարներից մեկի աշխատակիցը։ 

Հիշեցնենք, որ  MediaHub-ի նկարահանող խումբն այս պահին գտնվում է «Մալաթիա» տոնավաճառում՝ առեւտրականների հետ զրուցելու եւ տեղում հասկանալու, թե որն է պատճառը, որ դադարեցվելու է տոնավաճառի գործունեությունը։ Երեկ հայտնի դարձավ, որ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունն առաջիկայում կկասեցվի. տնտեսվարողը տեսչականի արձանագրած խախտումները չի վերացրել։ Մասնավորապես, տոնավաճառում չեն պահպանվում հրդեհային անվտանգության կանոնները։

«Տնտեսվարողը պաշտոնապես գրություն էր ուղարկել տեսչական մարմնին և աշխատանքը ներկայացրել կատարված։ Իրավիճակը տեղում ուսումնասիրել է տեսչական մարմինը և գնահատել ոչ բավարար։ Անցած ուրբաթ օրը ծանուցվել է, որ կատարված աշխատանքը բավարար չէ, և անհրաժեշտ է դադարեցնել գործունեությունը»,- ասել էր ՔՏՀԱ տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։