Անկախության գինը չիմացողի ուղերձն ու անտարբերությունը մեկ տարի առաջ. ի՞նչ է փոխվել

2022 թվականի օգոստոսի 23-ին, Անկախության հռչակագրի ընդունման առիթով ուղերձ հղած Նիկոլ Փաշինյանը, նույն առիթով ուղերձ չի հղել մեկ տարի առաջ` 2021 թվականի օգոստոսի 23 –ին: Լեհաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն ունի դրա բացատրությունը՝ որովհետև մեկ տարի առաջ այս օրը ժամը 17:00-ին իրենք չէինք նախաձեռնել Անկախության հանրահավաք Հանրապետության հրապարակում։
«Եթե այս ճշտապահությսմբ օբյեկտը հետևի մեր հետագա հանձնարարություններին, ապա բոլորիս, այդ թվում իր համար, կարեւոր որոշումնրը կկայացվեն պլանավորված ժամին»,- Facebook-ի իր էջում գրել է Ղազարյանը։