Աղվան Հովսեփյանի գործն էլ ուղարկվեց Հակակոռուպցիոն դատարան

Աղվան Հովսեփյանի գործն էլ ուղարկվեց Հակակոռուպցիոն դատարան

Նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի  գործը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատաանի  դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընդդատության կարգով որոշել է ուղարկել Հակակոռուպցիոն դատարան։

Դատավորն իր որոշումը մեկնաբանել է նրանով, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը վերաբաշխվում են հակակոռուպցիոն դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորների միջեւ։

Մնացական Մարտիրոսյանը նաեւ նշել է, որ տվյալ գործը չի անցել դատաքննության փուլ, ուստի գործը ենթակա է վերաբաշխման։

Հիշեցնենք, որ Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու մեջ: Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը օրինականացնելու համար:

Նա անազատության մեջ է  2021թ սեպտեմբերի 7-ից։  2022 թ օգոստոսի 11-ին դատարանը Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել գրավը՝ գրավի չափ սահմանելով 100 մլն դրամը եւ  ստորագրությունը՝ չհեռանալու մասին։