Ջուր չի լինելու

Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  հունվարի  27-ին ժամը 10:30-16:00-ն կդադարեցվի Աշտարակ քաղաքի Արա 1 թաղամասի, Արցախ, Գիտավան, Գիտավան-2, Գր.Լուսավորիչ, Ղ.Փարպեցու փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: