Ըստ Ադրբեջանի՝ 30 տարի Մինսկի խումբը ոչինչ չի արել․ Վարդանյան

Եկեք ընդունենք՝ էն փաստաթուղթը, որ դուք ստացել եք՝ զրոյական կետից չի եղել, ու որևէ իմպերատիվ պահանջ չի եղել, որ Ղարաբաղի հարցը լուծվելու է տարածքային ամբողջականության շրջանակում։ Այդ մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Արձագանքելով՝ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ ԼՂ-ի մասով զեկույց են լսել, եթե մյուսների դեպքում դիրքորոշում են արտահայտում։

«ԵԱՀԿ-ին էր հանձնված հակամարտության կարգավորումը, որի գաղափարն էր Մինսկում հրավիրել կոնֆերանս՝ հարցը կարգավորելու։ Ձևավորվեց համանախագահությունը, որը պարբերաբար զեկուցում էր ամեն ինչ։ Գաղափարը հետևյալն էր, որ հարցերը շարունակում են մնալ բանակցությունների շրջանակում։ Բայց կարևոր հարցին չենք անդրադառնում․ Ադրբեջանը ԵԽ-ի առջև ստանձնել է պարտավորություն՝ ԼՂ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, ինչը չի կատարել։ Պատճառն էլ այն է, որ 30 տարի Մինսկի խումբը ոչինչ չի արել, ձգձգել է, ձախողել է, դրա համար իրենք հակամարտությունն այդ եղանակող են լուծել»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։